Search
Close this search box.

Ես խնդրեցի Բակո Սահակյանին, որ Արայիկ Հարությունյանին փոխանցի իմ խնդրանքը, սակայն Հարությունյանը մերժեց. Սերժ Սարգսյան

Ոչ, Արայիկ Հարությունյանի հետ Արցախում չեմ հանդիպել: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես գնացել եմ Արցախ, 5-6 հոգու ներկայությամբ խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի իմ մեծ խնդրանքը փոխանցի Հարությունյանին ինձ մի քանի րոպեով ընդունել:

Առաջին օրը Սահակյանն ասաց, որ նախագահը դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ասաց, որ չի կարող ընդունել ինձ՝ հայտնի պատճառներով:

Ես երկու նպատակ ունեի՝ Հարությունյանին բացատրել, որ պատերազմը գնում է դեպի պարտություն, պետք է բոլոր ջանքերը գործադրել ու կանգնեցել պատերազմը:

Բացի դրանից, ես ուզում էի իմանալ, թե ինչով կարող եմ աջակցել: Պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարել: Սակայն նա չընդունեց, իսկ ցանկացած սեփական նախաձեռնություն կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա Ստեփանակերտում մնալու մեջ, վերադարձա Երևան»,-ասաց նա:

Սարգսյանն ասաց, որ մարտական գեներալներից որևէ մեկին թույլ չեն տվել որևէ բան անել, սակայն պատերազմի վերջում արդեն ոչ պաշտոնական խնդրել են օգնել. «Շատ տարբեր ձևեր կային այս պատերազմում այդպիսի ավարտ չունենալու համար:

Ինչ էր խանգարում հրավիրել Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ: Բազմափորձ մարդիկ են, իսկ Գասպարյանը մի քանի ամսվա ԳՇ պետ էր: Իսկ ԳՇ պետ լինելը աղ ու պանիր չէ, հատկապես՝ ռազմական գործողությունների ժամանակ։ Ինչն էր խանգարում նույն անփորձ Ջալալ Հարությունանի մոտ էլի խորհրդատուի վիճակով կանչել Լևոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին: Էլի չանեիք ասածները, բայց կարող էիք ինչ-որ բանով օգտվել: Դրա փոխարեն կանչել են պատահական մարդկանց, այստեղ գնում էին իբր բարձրաստիճան պաշտոնյա»,-ասաց նա: