Search
Close this search box.

Ուղիղ միացում. Եթե ես մի ցորենի հատիկի չափ մեղք ունենայի, հիմա այլ տեղում կլինեի. Սերժ Սարգսյանի հարցազրույցի 2-րդ մասը

Եթե հնարավորություն ունենաս միաժամանակ ձեռք բերել տարբեր տեսակի զինատեսակներ, լավ կլինի, բայց եթե նման հնարավորություն չունես, պետք է ընտրես լավագույն տարբերակը: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե իր օրոք անպիտան զենք է ձեռք բերվել, որը չի կրակում, Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունից բխում է՝ եթե ինքը մի ցորենի հատիկի չափ մեղք ունենար, վաղուց այլ տեղում կլիներ. «Մի տարի առաջ ասում էր, որ քրեական գործ կա, ինձ այդպես էլ չեն հրավիրել Քննչական: Ես ի՞նչ առնչություն պետք է ունենայի, Սերժ Սարգսյանը զենք գնելու պայմանագի՞ր է ստորագրում: Իսկ ուղիղ առնչություն ունեցողները ձերբակալվա՞ծ են: Մի ամբողջ տարի անցել է, ո՞ւր է:

Այդ ստերի շտեմարանն ամեն անգամ բավարար չափաբաժին է բաց թողնում, մարդկանց հիմարեցնում, հետո սրան նրան համոզում են, որ իմ մերձավորներին քրեական պատասխանատվության կանչեն: Դա շնո՞րհք է, ենթադրությունները պարտադրել իրականություն դարձնել: Չարությունը հանելու այլ ձև չկա՞»,-ասաց նա: