Search
Close this search box.

Գողություն` գերեզմանատնից. Նուբարաշենի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 15-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա փետրվարի 11-ին ծանոթի հետ գերեզմանատնից գողացել է մի գերեզմանի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։

Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ծանոթի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նրանք գողացել են այլ գերեզմանների ճաղավանդակների դյուրալյումինե նախշազարդեր ևս: