Search
Close this search box.

ՄԻՊ-ը քաղաքացիների և ադրբեջանցի զինվորականների անմիջական հարևանության մասին

Կոորդինատների որոշման հարցը դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից, բայց միայն կոորդինատային մեխանիկանան մոտեցումը հիմք ընդունելը բավարար չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՄԻՊ գրասենյակում:

«Կոորդինատների որոշման հարցը դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից, բայց միայն կոորդինատային մեխանիկանան մոտեցումը հիմք ընդունելը բավարար չէ. այս գործընթացում եւս պետք է հիմք ընդունել մի շարք հիմնարար գործոններ, այդ թվում` սահմանային բնակիչների իրավունքների երաշխավորման հրամայականն ու պատերազմի բացահայտ սպառնալիքները, այն հայատյաց քաղաքականությունը, որը պետական մակարդակով իրականացվում է հայերի նկատմամբ: Սա նաեւ նշանակում է, որ անթույլատրելի է խաղաղ բնակիչների իրավունքների տեսանկյունից նրանց անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականների առկայությունը»,- նշվում է հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են հստակեցնել Սյունիքի սահմանները: Հայաստանի իշխանությունները վկայակոչում են «խորհրդային սահմանները», մինչդեռ ադրբեջանական կողմին երբեւէ դրա վերահսկողության տակ չգտնված տարածքներ են փոխանցվում:

Կարեւոր է նաեւ, որ Ադրբեջանը ԱԴՀ-ի իրավահաջորդն է, այլ ոչ թե` ԱզԽՍՀ-ի, համապատասխանաբար, դրա համար սա եւս անօրինական գործընթաց է: Սակայն հստակություն է մտցնում ծանոթությունը ԱԴՀ-ի քարտեզների հետ, որոնցում Զանգեզուրը ներառված է Ադրբեջանի կազմում:

Սահմանը «ճշտվում է» ոչ թե համատեղ հանձնաժողովների աշխատանքի արդյունքներով, ինչպես ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, այլ GPS-ի միջոցով: Անհասկանալի է մնում նաեւ, թե որտեղից են հայտնվել աշխարհագրական կոորդինատները, որոնց այդքան եռանդով որոնում են դիրքավորման գլոբալ համակարգի օգնությամբ: Որոշակի հստակություն է մտցրել իրավիճակի մեջ վերջերս սոցցանցերում հրապարակված հուշագիրը, որը, իբր, ստորագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այնտեղ նշված են սահմանների աշխարհագրական կոորդինատները: ՀՀ իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել փաստաթղթի հրապարակմանը: