Search
Close this search box.

Իշխանությունը 10-15% կրճատել է դպրոցների ֆինանսավորումը. ուսուցիչները տարեվերջին աշխատավարձ չեն ստանա

Իշխանությունը 10-15% կրճատել է դպրոցների ֆինանսավորումը. ուսուցիչները տարեվերջին աշխատավարձ չեն ստանա.
Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկել դպրոցներին՝ ֆինանսավորումը 10-15% կճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյուջեում փող չկա:

Այս որոշման արդյունքում դպրոցները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու՝ ընդհուպ տարեվերջին ուսուցիչներին աշխատավարձ վճարել չկարողանալով:

Mediaport-ի տեղեկություններով՝ մի շարք դպրցների տնօրեններ հրաժարվել են ստորագրել նոր նախահաշիվը՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում զրկել ուսուցիչներին օրվա հացից, այն դեպքում, երբ ԱԺ-ում և Կառավարությունում շռայլ պարգևատրումներ են բաժանվում և առանց այն էլ Զինվորների ապահովության հիմնադրամին փոխանցվող գումարի չափը բարձրացնելու արդյունքում ուսուցիչների աշխատավարձը զգալի կրճատվել է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, եթե իշխանությունը չվերանայի իր որոշումը, ուսուցիչները բողոքի զանգվածային ակցիաներ ու դասադուլներ են իրականացնելու: