Search
Close this search box.

Նիկոլն, անշուշտ, իր «պրոյեկտը» չէ, բայց գերազանցեց իրեն․ Հայկ Մարտիրոսյան

Սերժ Սարգսյանն այսօր եթերում ևս մեկ քայլ է անելու` նորմալացնելու համար դավաճանության գաղափարախոսությունը:
նիկոլն, անշուշտ, իր «պրոյեկտը» չէ, բայց գերազանցեց իրեն` դավաճանությունը` Մոսկվայի ճնշման դաշտից Բաքվին հաճոյանալու դաշտ տեղափոխելով:
Ըստ այդմ` եթե այն ժամանակ հողերը տայինք` իրենց` նախկին և ներկա երեք ռեժիմների համար Արցախը, իսկ իրականում միայն ԼՂԻՄ-ը իբրև թե հնարավոր կլիներ «փրկել»: Եվ դրանով` այդ դավաճանական գաղափարաբանությամբ նիկոլի միակ մեղքը կմնա այն, որ նա ուղղակի առանց պատերազմի չհանձնեց: Տարավ երկիրը պայմանավորված պատերազմի և հանձնեց երկիրը` տալով մեծաթիվ զոհեր և անգին տարածքներ:
Եվ ոչ ոք չի էլ ասի, որ կարելի էր ճիշտ դիվանագիտական թեզ որդեգրել ժամանակին, ճիշտ զինվել, ճիշտ արտաքին քաղաքականություն վարել, կռվել մինչև վերջին փամփուշտը և հաղթել:
Չի ասի, որովհետև նախիրը ենթադրում է թե միշտ ամենամեծն ու ամենաուժեղն է հաղթում, թե Հայաստանը ռեսուրս չուներ և չէր կարող ունենալ, թե «Ռուսաստանը ոչինչ չէր թողնի», թե «դաշնակցին այլընտրանք չկար», թե «ի սկզբանէ որոշված էր, որ հանձնելու էին», թե «միջազգային հանրությունը չէր ընդունի»:

Ժողովրդին ու երկիրը կառափնարան տանելուց հետո էլ դավաճաններին կռապաշտող նախիրը դեռ իշխում է ժողովրդին, իսկ նախրային մտածողությունը` ողջ երկրին:

Եվ այդպես` մի բան, որ դավաճանություն է` քննադատվելու է մեկ այլ դավաճանության տարբերակով չիրականացնելու համար: Եվ մի դավաճանը մյուսին դավաճան է անվանելու:
Դավաճաններով լեցուն – դավաճանված իմ Հայաստան …