Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի կրակոցներից հետո կկրակեն Արարատի ու Տաուշի վրա․ նույն ուժերը կենտրոնացվել են այդ ուղղությամբ․ ազատամարտիկ «Մանախ»ը գործողությունների կդիմի

Այսօրվա կրակոցները տեղի են ունենում հրաձգային, բայց մեծ տրամաչափի զինատեսակներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազատամարտիկ, «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը:

«Այսինքն 12,7 տրամաչափի զենքերով սկսել են արդեն աշխատել, եւ մեր ժողովրդի վախն են փորձում բռնել:

Ես արդեն երեք ամիս գոռում եմ սրա մասին: Եթե հիշում եք՝ սկսեցին Սոթքից: բացատրեցի ամբողջ պատճառները, գնացի այնտեղ, գիտեք՝ ոնց էի ուզում կանխարգելել ու գիտեք՝ ինչպես պետական մակարդակով ինձ հետ բերեցին: Սյունիքում մի քանի անգամ է արդեն: Ես ասում եմ՝ հաջորդը լինելու Տավուշն ու Արարատը: Երկու ուղղությամբ նույն ուժերը կենտրոնացված են: Ես տիրապետում եմ օպերատիվ իրավիճակին, որքան էլ դա բարձրագոչ հնչի: Այո, պետական մարմինները տիրապետում են, բայց լռում են, իսկ ես ավելի օպերատիվ եմ տիրապետում ու արձագանքը կտեսնեք:

Ես Սյունիքից չեմ հրաժարբվել, ես հիմա ավելի մեծ ռազմավարական խնդիր են փորձում լուծել, իրենց չեմ էլ լսելու»,-հայտարարեց Այվազյանը՝ հավելելով, որ իրեն պետք է ազգը ֆիզիկական բնաջնջումից փրկող ուժերի գերակայություն, իսկ պետությունն այդ ուղղությամբ մատը մատին չի տալիս:

«Այսօր թուրքերն այնքան էլ լկտիացել, որ 200 գլուխ ոչխար են տանում, ռուսն է գնում հետ բերում: Սյունեցին այլեւս այն սյունեցին չէ: Թուրքը չի վախեցնում, բայց պետության աջակցության չգոյությունը իմ սյունեցին թողել է անորոշ իրավիճակում Սյունեցին երբեք այսքան ընկճված, այսքան անորոշության մեջ երբեք չի եղել: Սա պատահական չէ, տեսեք, թե քանի օր է հականժդեհյան քարոզչություն է ընթանում, որի առաջին քայլը եղավ Մ«արտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժումը: Նժդեհյան գաղափարախոսությունն է իմ ազգի գոյապահպանությունն իրականացնելու: Այո, կհամարվենք անջատողական, կբարձրանանք լեռները, չենք ենթարկվի հիմնական իշխանություններին: Տեռոր չենք անի, բայց կտեսնեք, թե ինչ կանենք, մենք չենք թողնի այսպես: Պետությունը տանում է դրան:

Տեսեք, ինչ հետաքրքիր կոնտեքստ են մշակել՝ Սյունիքի հետ կապված բոլոր տեղեկությունները համաձայնեցնել ԱԱԾ-ի հետ ու ժողովուրդը լռում է: Սա դառնալու է նախադեպ: Վաղը նույնը լինելու է Տավուշում: Հերթով ոչ մի տեղից ինֆորմացիա չի գալու»,-ընդգծեց նա: