Search
Close this search box.

ՌԴ ԶՈՒ գնդապետը պարզաբանում է, թե ինչու Փաշինյանը ՌԴ-ի առաջարկով չկանգնեցրեց պատերազմը

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը պատերազմը ՌԴ առաջարկների հիման վրա ավելի շուտ չի դադարեցրել, քանի որ 2020 թվականի հուլիսի սահմանային միջադեպը ցույց էր տվել, որ Հայաստանի բանակը պատրաստ է պատերազմին։

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի վարչապետը չի տարբերում սահմանային միջադեպը` պատերազմից։ Մինչև ատամները զինված, թուրք գեներալիտետի աջակցությունը վայելող բանակի դեմ պատերազմելը` մի բան է, սահմանին` երկու-երեք կրակոցին պատասխանելը` մեկ այլ բան։ Հետևաբար, սահմանային միջադեպով ոչինչ էլ չի որոշվում և դրա հիման վրա ապագա պատերազմի մասին եզրակացություններ չեն արվում».

ՌԴ ԶՈՒ գնդապետ, ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկ