Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում․ 21-ամյա աղջիկը բարձրությունից ցած է նետվել

Երեկ՝ փետրվարի 13-ին, ժամը 16։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Թումո»-ի այգու մոտ մի աղջիկ ցած է նետվել բարձրությունից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը։

Փրկարարաները նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Ա․Մ․-ին։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ նրան տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել ԱԻն-ի հոգեբանները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 5 բրիգադի բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։