Search
Close this search box.

Զինվորների աճյուններ են հայտնաբերվել

Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։

Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն: