Search
Close this search box.

Մոտ 500 ծնողի ծանուցվել է, որ իրենց որդիները գերի չեն. Հարազատները չգիտեն այլևս ինչ մտածել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին մոտ 500 ծնողների ծանուցվել է, որ իրենց որդիները ոչ թե գերի են, այլ համարվում են անհետ կորած։

Մի շարք ծնողներ, ովքեր ավելի վաղ տեղեկություններ ունեին, թե իրենց որդիները Ադրբեջանում են, գերության մեջ, և հույս ունեին, որ նրանք մի օր կվերադառնան, նրանց ասվել է, որ իրենց հարազատները համարվում են անհետ կորած։

Ավելի վաղ էլ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ որոշակի կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է։ Այս ֆոնին գերիների ու անհետ կորածների հարազատները չգիտեն այլևս ինչ մտածել և ինչ հույս ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: