Search
Close this search box.

Անհետ կորած 50 զինծառայողի հարազատ ցուցակագրված սպասում է Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը. «Փաստինֆո»

Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների 50 հարազատ ցուցակագրվել եւ սպասում է ՀՀ պաշտպանության նախարար ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել էր անհետ կորած 5 զինծառայողի հարազատի հետ։ Հանդիպման ավարտից հետո անհետ կորած զինծառայողի հարազատ Էմիլ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախարարը խնդրել է ցուցակագրել հարազատների անունները, նրանց հետ այսօր՝ փետրվարի 12-ին հանդիպելու համար, սակայն ծնողները դեռ այդ հանդիպման մասին տեղեկություն չեն ստացել։

Ծնողները ցուցակագրվել են, սակայն հանդիպման հրավեր այդպես էլ չի եղել։ «Ես կփորձեմ անվտանգության աշխատակցի հետ կապ հաստատել, որը ցուցակները ներկայացնում է հանդիպման համար։ Նախարարին պահանջել եմ, որ հանդիպում լինի բոլոր ծնողների հետ, որ նրանք իրենց հարցերն ուղղեն»,- «Փաստինֆո»-ին ասաց Էմիլ Սարգսյանը։ Վերջինս մասնակցել էր փետրվարի 8-ի հանդիպմանը, որի արդյունքները չէին գոհացրել իրեն՝ հայտարարելով, որ գործնական քայլեր են պահանջում եւ ոչ թե միայն խոսքեր։