Search
Close this search box.

Տարածվող փաստաթղթի մի քանի կետեր փաստացի կատարված են. Մարուքյանը՝ Ադրբեջանի հետ գաղտնի պայմանագրի մասին

Երբ տեսնեք այդ փաստաթուղթը, տեսնեք այնտեղ բաներ, որոնք դե ֆակտո իրագործված են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով համացանցում տարածված փաստաթղթի մասին, որը, տարածվող տեղեկությունների համաձայն Հայաստանը գաղտնի կնքել է Ադրբեջանի հետ:

«Հետևաբար մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է՝ միգուցե չստորագրված, կամ իրականում ստորագրված տեքստն է: Հիմա արդեն երեք օր է այդ նյութը տարածվում է: Մինչև այս պահը չի հերքվել:

Ավելին՝ անգամ պետք է քննություն իրականացվի, թե որտեղից է այդ տեքստն ընկել մեդիադաշտ: Այստեղ նաև ազգային անվտանգության խնդիր կա»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորը հայտնեց, որ հարցումներ են ուղարկել կառավարություն ու սպասում են պատասխանին: