Search
Close this search box.

Պուտիը որոշել է՝ ելույթ չի ունենալու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալ չի նախատեսում, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Իսկ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում փետրվարի 19-ին առաջին անգամ ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովում, որն այս տարի, համավարակով պայմանավորված, հեռավար է անցկացվելու:

«Նախագահ Բայդենը խոսելու է տրանսատլանտյան հարաբերությունների կարևորության մասին, շեշտելու է գլոբալ մարտահրավերներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից համատեղ ջանքերով դիմագրավելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: