Search
Close this search box.

Հ2-ը դատի է տվել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ այն որոշումները, որոնցից մեկով (08.01.2021 թ. ընդունված) Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի փոխարեն: Պահանջում են նաեւ անվավեր ճանաչել՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» որոշումը (15.01.2021 թ. ընդունված):