Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը

Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մասը մինչև 2050 թվականը:

Քարտեզում նշված տարածքներն են՝ Հայաստան, Հունաստան, ԱՄԷ, Բահրեյն, Կիպրոս, Վրաստան, Աբխազիա, Օսիա, Սիրիա, Եմեն, Օման, Իրաք, Քուվեյթ, Լիբանան, Եգիպտոս, Լիբիա և այլն, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանները (Ստավրոպոլի երկրամաս, Կրասնոդարի երկրամաս, Ղրիմ, Ռոստովի մարզ, Վոլգոգրադի մարզ, Աստրախանի մարզ, Սարատովի մարզ, Սամարայի մարզ, Չուվաշիա, Չեչնիա, Դաղստան, Ադիգեա և այլն): Ուկրաինայի կողմից՝ Դոնեցկի շրջանը, Լուգանսկը, ինչպես նաև այլ տարածքներ ևս տեղ են գտել քարտեզում: Այնտեղ կարող ենք տեսնել նաև Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Ադրբեջանի մեծ մասը: