Search
Close this search box.

Կարևոր տեղեկություն՝ դպրոցների ու մանկապարտեզների համար

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ.

Դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։
Դասասենյակներում մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։
Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։
Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:

Նախադպրոցական հաստատություններում որոշ խմբերի համար թույլատրվել է ընդունելությունը.
– այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,
– առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,
– կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
– սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար,

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Հեռավորության պահանջը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան