Search
Close this search box.

Գեղամը ունեցել է նույն ցավալի ճակատագիրը, ինչ իր հորեղբայրը. երկու հերոսներն էլ զոհվել են նույն վայրում, նույն տարիքում, նույն կարգավիճակում

Անուն առ անուն

Գեղամ Ալբերտի Ավետիսյան
Ծնվել է 2000թ. Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում:
Ժամկետային զինծառայող էր։ Բանակ է զորակոչվել 2019թ. հուլիսին: 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Խնձորեսկում։
Եղել է БМП զրահատեխնիկայի նշանառու-օպերատոր։
Ընտանիքի ավագ որդին էր։ Անվանակից է հերոս հորեղբորը, ով նույնպես քաջաբար զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Գեղամը ունեցել է նույն ցավալի ճակատագիրը, ինչ իր հորեղբայրը։ Երկու հերոսներն էլ զոհվել են նույն վայրում, նույն տարիքում, նույն կարգավիճակում։
Գեղամին սեպտեմբերի 27-ին Խնձորեսկից տեղափոխել են Հադրութ, այնուհետև 08.10.2020թ. Ջաբրայիլ, որտեղ էլ ճանապարհին անօդաչու սարքի հարվածից զոհվել է։
Գեղամը և իր զինակից ընկերները փրկել են շրջափակման մեջ ընկած այլ զինվորների, սակայն չեն կարողացել փրկել իրենց սեփական կյանքը:

Ամփոփված է իր ծննդավայ Կարճաղբյուր գյուղում։
Հավերժ հիշատակ

Անի Քոչար