Search
Close this search box.

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը չի բացվելու. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողի հարցրել է` կարո՞ղ է արդյոք Վարդենիս-Մարտակերտ եւ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհով երթեւեկության վերսկսման հարցը քննարկման առարկա դառնալ, հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ խոսվում է ռեգիոնում ճանապարհների ապաշրջափակման մասին:

Զախարովան ասել է, որ եթե երթուղիները վերաբերում են ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտուն, հարցը պետք է ուղղել Պաշտպանության նախարարությանը: Նա հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն իրականացվում է Լաչինի միջանցքով: