Search
Close this search box.

Կարող եմ երդվել. Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ անհետ կորածների հարազատներին

Ինչպես արդեն հայտնել ենք, անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Տիգրան Մեծ փողոցը:

Քիչ առաջ ծնողների մոտ եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Սարգսյանն ասաց, որ ինքը ներկա է եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած խոսակցության: Նա հերքեց այն տեղեկությունները, որ Թորոսյանն ասել է, որ ծնողները պետք է շնորհակալ լինեն 5 գերիների վերադարձի համար:

«Նման բան չի եղել, խոսակցությունն այլ կերպ է եղել: Կարող եմ երդվել»,-ասաց նա:

Սարգսյանը խնդրեց բացել ճանապարհը, սակայն ծնողները մերժում են: Նրանք պահանջում են, որ ներկայանա Արսեն Թորոսյանը: