Search
Close this search box.

Վարչապետի ստոմատոլոգ օգնականը մասնակցում էր անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային

Վարչապետի օգնականը մասնակցում էր անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էին: Այստեղ էր նաև Նիկոլ Փաշինյանի նորանշանակ ստոմատոլոգ օգնական Գագիկ Իսախանյանը: «Ես կանգնած եմ ծնողների կողքին, ինֆորմացիա փոխանցող չեմ: Իմ համար կապ չունի՝ ոչ պաշտոն, ոչ մի բան»,- ասաց նա՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ծնողներին ինչ-որ ինֆորմացիա՞ է փոխանցում, թե՞՝ ակցիային մասնակցելու: «Որ ինձ ճանաչեիք, նման հարցեր չէիք տա. ուղղակի առանց հիմնավորելու՝ շատ բաներ են գրում իմ անձի վերաբերյալ, որն արդեն աբսուրդի է հասնում»,- ասաց նա: Հարցին՝ կիսո՞ւմ եք մասնակիցների կարծիքը, որ Կառավարությունը դանդաղում է, որոշ դեպքերում՝ անգործության է մատնված, ասաց՝ բոլոր տեղերում էլ թերացումներ կան. «Թերացումները պետք է գտնենք ու վերահսկենք»: