Search
Close this search box.

Որևէ օրենքով նախատեսված չէ, որ լրագրողների աշխատանքի համար պետք է ԱԱԾ-ից թույլտվություն ստանալ

Որևէ օրենքով նախատեսված չէ, որ սահմանամերձ համայնքներում կամ որևէ մի տարածքում լրագրողների աշխատանքի համար պետք է ԱԱԾ-ից թույլտվություն ստանալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը:

«Որևէ օրենքով նախատեսված չէ, որ սահմանամերձ համայնքներում կամ որևէ մի տարածքում լրագրողների աշխատանքի համար պետք է ԱԱԾ-ից թույլտվություն ստանալ. ԱԱԾ հաղորդագրությունը կամ որոշումը չի կարող գործել վերադասությամբ ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների:

1. ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը:

2. «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենք, 6-րդ հոդված. 1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

3. «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում է`

1) գրաքննությունը.

2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.

3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը…

4. ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդված. արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումը ու պատասխանատվություն սահմանում դրա համար»: