Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով

Հայաստանն ու Ադրբեջանը, բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից,  այլ փաստաթուղթ ունե՞ն ստորագրված՝ առանց ՌԴ միջնորդության։ Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորի հարցադրմանն արձագանքելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախ ասաց՝ նման հարցերը հանրայնորեն քննարկելու չեն, հորդորեց պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հավաքվել, հանձնաժողովների ձևաչափերով քննարկել հարցի բովանդակությունը։

Պատգավորը հստակեցրեց՝ պայմանագրի փաստը գաղտնի լինել չի կարող, ինչին Ավինյաննն արձագանքեց․

«Ես առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Եվ բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, դա կրկին միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,-պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր արել և  հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը գաղտնի պայմանագիր է ստորագրել Սյունիքի ճանապարհների վերաբերյալ: