Search
Close this search box.

ՖՈՏՈ. Շոշն ու Մխիթարաշենը անցանք, կանգնեցինք ճանապարհին, բարևեցինք հեռվում երևացող Ղազանչեցոցին. Տիգրան Վարագ

Շոշն ու Մխիթարաշենը անցանք։ Կանգնեցինք ճանապարհին, բարևեցինք հեռվում երևացող Ղազանչեցոցին։ Նայեցինք մեր հարազատ արահետին, որը Շուշիից իջնում էր ու էն ներքևի փոքր քարայրի կողքով մտնում Հունոտի կիրճ։

Մխիթարաշեն-Սզնեք հատվածում ճանապարհը կիսեցինք ադրբեջանական ֆուռերի հետ, որոնց առջևից գնում էր ռուս խաղաղապահների մեքենան։

Եղանակը նենց տաք էր, ոնց որ ուզում էր մեղմեր իրավիճակը, որ վատ բաների մասին չմտածեինք։

Տիգրան Վարագ