Search
Close this search box.

Հայրենիք վերադարձած գերիների ցանկում չկա Էրիկ Խաչատրյանի անունը. նոր տեղեկություն

Անի Քոչարը գրում է. Ժողովուրդ ջան, ցավում եմ շատ, բայց, փաստորեն Էրիկի մորաքրոջը՝ Կարինային, սխալ տեղեկատվություն են հայտնել: Հայրենիք վերադարձած գերիների մեջ Էրիկը չկա: Կարինան նոր հայտնեց, որ Էրիկենց խմբից մեկ այլ տղա է վերադարձածների հետ:
Ուրախ ենք բոլորի համար և սպասում ենք մյուսներին:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվից վերադարձած 5 գերիներն են.
Ալոյան Արթուր Սամվելի
Գալստյան Արայիկ Հրաչյայի
Իսրայելյան Հովհաննես Գևորգի
Մովսիսյան Վահրամ Արայիկի
Մանուկյան Կարեն Արայիկի