Search
Close this search box.

Հայտնի է, թե քանի գերի է Ադրբեջանից վերադարձել Հայաստան

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:
Ավելի վաղ խոսվում էր  20 գերու վերադարձի մասին:

Նրանք ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ արդեն ժամանել են  Երևան:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին նույնպես Բաքվից գերիներ տեղափոխող ինքնաթիռ էր ժամանել, նախորդ անգամ վերադարձել էին 62 շիրակցի գերավարվածներից 5-ը։

Գերիների վերադարձի տեսանյութը՝ այստեղ