Search
Close this search box.

Թալիշում ադրբեջանցի սպաներ են պայթել ականի վրա

Ադրբեջանցի սպաների ու զինծառայողների` ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել Արցախի գրավյալ տարածքներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Թալիշում։ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Քյամիլ Դունիևը, նույն զորամասի լեյտենանտ Հասան Ահմեդովը, զինծառայողներ Սարհան Գարիբովը, Էլշադ Օրուջևը, Մագերամ Օրուջևը պայթել են ականի վրա ու ստացել լուրջ վնասվածքներ։ Զինծառայողները հոսպիտալացվել են, փոխգնդապետ Դունիևի ոտքն անդամահատվել է։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։