Search
Close this search box.

Սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել` ապանելով կնոջը

Փետրվարի 8-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տներից մեկում մահացած կին կա:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ հասցնելով 1939 թ. ծնված Լուսյա Մկրտչյանի պարանոցին՝ սպանել է նրան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կնոջը սպանել է Նորագավիթում բնակվող 44-ամյա տղամարդը։ Փետրվարի 9-ին, ժամը 04.00-ին, նա հայտնաբերվել ու, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն: