Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտյոմը երազում էր անվանի դերասան դառնալ, ֆիլմ նկարել Հայաստանի մասին, ավաղ

Անուն առ անուն
Արտյոմ Դավիթի Հակոբյան

Ծնվել է 2000թ.-ի հունվարի 26-ին Ռուսաստանի Դաշնությունում։
Ապրել և մեծացել է Ռուսաստանում: Արտյոմը թատերական արվեստի ռուսաստանյան համալսարանի 2-րդ կուրսի ուսանող էր, երազում էր անվանի դերասան դառնալ, ուզում էր համակուրսեցիների հետ ֆիլմ նկարել Հայաստանի մասին։ Հայրենիքին պարտքը տալու համար եկել էր Հայաստան և անցել է զինվորական ծառայության։

Պատերազմին մասնակցել է Ջաբրայիլի մարտերին, ապա նահանջել Հադրութ, իր հետ տանելով վիրավոր ընկերոջը: Մասնակցել է նաև Շուշիի մարտերին. վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 28-ին, որից հետո շուրջ 3 ամիս տեղեկություն չի եղել։ Եղել է վիրավոր և անմահացել Կարմիր Շուկայի մատույցներում։

Հավերժ հիշատակ
Անի Քոչար