Search
Close this search box.

Ինչ երեկույթների են մասնակել Աննա Հակոբյանն ու Լիլիթ Մակունցը, ինչ գիտի Մակունցը Հակոբյանի մասին

Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիրներ ունի այն կանանց հետ, ովքեր իրեն շրջապատում են: Կարդում ենք TOGARMA տելեգարմայն ալիքում:

«Մենք Հայաստանում իշխող խմբակցությունից տեղեկություններ ենք ստանում այն մանրամասնությունների մասին, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում Մակունցի նշանակմանը:

Պարզվում է, որ խոսքը վերաբերում է շանտաժին՝ հենց Լիլիթ Մակունցի կողմից:

Բանն այն է, որ տիկին Մակունցը շատ է տխրել (հիստերիայի մեջ է ընկել) այն իրավիճակի պատճառով, որը ստեղծվել է «Իմ քայլի» պատգամավորների շուրջ»,-գրում է ալիքը:

Նշվում է, որ բացի դրանից, Մակունցը միշտ ցանկացել է մեկնել ԱՄՆ:

«Վերոնշյալով պայմանավորված՝ տիկին Մակունցը նրբորեն ակնարկել է Փաշինյանին իր ցանկությունների մասին, ինչպես նաև այն կոմպրոմատների մասին, որոնք ունի Աննա Հակոբյանի վերաբերյալ:

Լիլիթ Մակունցն ու Աննա Հակոբյանը վաղուց են ընկերություն անում: Հենց Հակոբյանն է ժամանակին Մակունցի թեկնածությունն առաջարկել իր ամուսնու անգլերենի ուսուցչի հարցում: Բացի ընկերությունից, նրանց կապում են մեծ քանակությամբ տարբեր բնույթի երեկույթները»: