Search
Close this search box.

Ինչու՞ ես հայտարարում արտահերթ ընտրությունների մասին, որը չես ցանկանում անցկացնես․ Դմիտրի Կուլիկով

«Չեմ դադարում զարմանալ։ Նիկոլ Փաշինյանը սկզբից հայտարարում էր, որ Հայաստանում ոմանք ցանկանում են ժողովրդին դուրս թողնել քաղաքական գործընթացներից ու դա թույլ չտալու համար նա գնում է արտահերթ ընտրությունների։ Հիմա մտափոխվել է և ասում է չի գնալու ընտրությունների։

Պարզ հարց է առաջանում` բա ինչու՞ ես հայտարարում արտահերթ ընտրությունների մասին, որը չես ցանկանում անցկացնես։ Մանավանդ, որ քեզանից նման հայտարարություն ոչ ոք չէր սպասում.

Ընդդիմադիրները հրաժարական էին պահանջում, ոչ թե արտահերթ ընտրություններ։ Մի բան հստակ է` քաղաքական գործիչը պետք է վճռական լինի որոշումներում, ոչ թե այսօր մի բան որոշի, վաղը` ուրիշ».

քաղաքագետ Դմիտրի Կուլիկով