Search
Close this search box.

Ձեզ հատիկ-հատիկ, առանձնակի դաժանությամբ բացատրվելու է, թե ինչ ենք կորցրել, ինչ եք դուք հանձնել ու ինչ եք զոհել․ փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրքայլական պարգևավճար ստացող, բայց այդ պարգևավճարին ոչ համարժեք գույքային գորժարքների մեջ մտած հերթական մի փոխխոսնակ այսօր ուրախ-ուրախ հայտարարեց, թե ամեն ինչ լավ է, իրենք ընդամենը 2-3 պատգամավոր են կորցրել…

Անխուսափելի է այն օրը, երբ ձեզ հատիկ-հատիկ առանձնակի դաժանությամբ բացատրվելու է, թե ինչ ենք կորցրել, ինչ եք դուք հանձնել ու ինչ եք զոհել։ Սանտիմետր առ սանտիմետր բացատրվելու է: Լենքով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր.

«Այս իրավիճակից դուրս գալը ցույց տվեց, թե թիմի ամրությունն ինչքան է: Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որեւէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել: Դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ սպասել ենք, որ իրենք կլքեն թիմը»: