Search
Close this search box.

Ինչ էր արել Դավիթ Տոնոյանը պատերազմի հաջորդ օրն առավոտյան՝ Հայաստան վերադառնալուց հետո

Օրեր առաջ Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում ասել էր, որ 2015-ի սահմանդրության պատճառով «պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից»։

Այդ առիթով գրել էի. քանի որ պատերազմ այդպես էլ չհայտարարվեց (ռազմական դրությունն ու պատերազմ հայտարարելը նույնը չեն), ապա Տոնոյանի կարգավիճակը որևէ կերպ չէր տարբերվում նախապատերազմականից՝ այսինքն ԳՇ-ն ենթարկվում էր իրեն։

Գրածիս ևս մեկ ապացույց. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան՝ Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես հետո, Տոնոյանը «օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ»։

Դատելով լուսանկարից՝ խորհրդակցությանը ներկա էին ԳՇ պետը, ԳՇ պետի տեղակալը։

Ավելին՝ խորհրդակցության ժամանակ հենց Տոնոյանին է զեկուցվել օպերատիվ իրավիճակը և զեկույցի հիման վրա հենց նա էլ. «տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ»։

Սա ես չեմ ասում, սա սեպտեմբերի 28-ին Շուշան Ստեփանյանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում է գրած։

Փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից