Search
Close this search box.

«Չարտասվես, մայր ի՛մ, հերոս է որդիդ, ու քեզ պահապան կլինի վերից…» . Շիրակը քորջը փոխանցել է, եթե զոհվի, ապա մոր ծննդյան օրն իր այս բանաստեղծությունը նրան փոխանցեն

Անուն առ անուն
Շիրակ Գասպարյան

Ծնվել է 1998 թվականի հունիսի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցն՝ ընդունվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետ, սակայն ունեցածով չսահմանափակվելով, երիտասարդն ընդունվում է Չեխիայի Կառլովի անվան համալսարան:
Մասնակցել է արցախյան վերջին պատերազմին. վերջին անգամ զանգահարել է ընտանիքին հոկտեմբերի 7-ին: Զրուցել է քրոջ հետ և ասել, որ վիճակը վատ է, եթե զոհվի, ապա մոր ծննդյան օրն իր այս բանաստեղծությունը նրան փոխանցեն:

Ցիրուցան եղան իղձերս,մայրի՛կ,
Արկերի ձայնից հօդս ցնդեցին։
Արյան գետեր են հոսում սարերից,
Սարսափ ներշնչում մատաղ իմ սրտին։
Արհավիրք է մա՛մ, կոտորած անգութ,
Ու կարծես սրտիս զարկերն են մարում։

Մա՛մ, դու ինձ ներիր, թե տուն չդառնամ,
Թե քեզ չգրկեմ, համբույր չստանաս։
Չարտասվես, մայր ի՛մ, հերոս է որդիդ,
Ու քեզ պահապան կլինի վերից,
Որպես հրեշտակ, որպես լույս-ճրագ երկնակամարից։
Շիրակ Գասպարյան(07.10.2020)
Հավերժ հիշատակ

Անի Քոչար