Search
Close this search box.

Չկատարելով նահանջի հրամանը՝ 4 սպա ընկերներով մնացին մարտական դիրքում, անմահացան իրենց ազատագրած դիրքում

Անուն առ անուն
Կապիտան Կարեն Բալայանը ծնվել է 1993 թվականի մայիսի 30-ին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` ընտրելով տանկիստի մասնագիտությունը։ 2016 թվականին անցել է ծառայութան Կապան Քաղաքի N զորամասում։ Այնուհետև 2018-ին տեղափոխվել Խնձորեսկի զորամաս` զբաղեցնելով տանկային վաշտի հրամանատարի պաշտոնը։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

2020 թվականի սեպտեմբերի 15-ին իր վաշտի անձնակազմով մեկնել է քաղաք Վոլգոգրադ՝ մասնակցելու Կովկաս 2020 զորավարժությանը։ Գրանցել գերազանց արդյունքներ՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը։ Պատերազմի լուրը լսելուն պես շտապեց հայրենիք ընկերների կողքին կանգնելու և մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար։ Օդանավակայանից անմիջապես մեկնեց Արցախ` Ջրական (Ջաբրայիլ)։ Հոկտեմբերի 15-ին չկատարելով նահանջի հրամանը՝ 4 սպա ընկերներով մնացին մարտական դիրքում, պայքարեցին մինչև վերջին շունչը, անմահացան իրենց ազատագրած դիրքում:

Հավերժ հիշատակ
Անի Քոչար