Search
Close this search box.

Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել այդ նամակը. նախկին դեսպան Միքայել Մինասյան

Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովը՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար եւ նախքան նոր հրահանգներ ստանալը խաղաղապահները Արցախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովտ՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար եւ նախքան նոր հրահանգներ ստանաը խաղաղապահները Արցախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Նամակում նշված է, որ այդպիսի անցումը կիրականացվի Նիկոլի եւ Իլհամի ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել հունվարի 11-ին: Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել այդ նամակը:

Այդ նամակի էությունը կայանում է նրանում, որ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները: Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունն Արցախ այցելելու համար: Դե ինչ, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է իր կարգավիճակը՝ որպես քավության նոխազ, եւ չի մտածում այդ վիճակից դուրս գալու մասին: Այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ի լռություն դրա վառ ապացույցն է:

Հ.Գ. Ես անկեղծորեն մաղթում եմ հաջողություն սփյուռքի հայերին, Նիկոլին բոլոր վերջույթներով սատարողներին եւ Արցախ այցելել ցանկացողներին ադրբեջանական դեսպանատների անձնակազմի հետ շփման գործում»,-գրել է Միքայել Մինասյանը: