Search
Close this search box.

«Սիկտիրդ քաշի, էլ մեր թաղերում չերևաս»․ պատգամավորի հետևից բղավել են գյումրեցիները

«Էլ մեր թաղերում չերևաս». գյումրեցիները հայհոյել են «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանին, վերջինս նստել է մեքենան ու փախել, – Mediaport-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրին միջադեպ է եղել Գյումրիի Պոլիգոն թաղամասում:

«Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը դուրս գալիս է եղել շինանյութի խանութից, երբ թաղի տղամարդիկ նկատելով պատգամավորին, սկսել են հայհոյանքեր տեղալ նրա հասցեին:

Սարուխանյանը փորձել է հակադարձել, ի պատասխան սկսել են Նիկոլ Փաշինյանին հայհոյել, որից հետո «իմքայլականը» նստել է մեքենան ու փախել:

«Սիկտիրդ քաշի, էլ մեր թաղերում չերևաս»,-ճողոպրող պատգամավորի հետևից բղավել են թաղի տղամարդիկ: