Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 47 փախստական։ Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Արցախւմ նախկին բնակության վայր է վերադարձել 52278 մարդ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 37 կմ ճանապարհ, 34 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 128 պայթուցիկ առարկա: 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1133,3 հա տարածք, 317 կմ ճանապարհ, 1121 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակությանօբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 142 պայթյունավտանգ առարկա»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: