Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Իտալական գյուղում վաճառվում են տներ 1 եվրոյով, պլյուս 15․000-ի եվրոյի բոնուս

Սիցիլիայի իտալական գյուղում տները սկսել են վաճառել 1 եվրոյի գնով: Քաղաքապետը այս որոշումը կայացրել է տարածաշրջան նոր բնակիչներ ներգրավելու համար: Սկզբնական շրջանում ընտրելու համար կար մոտ 30 շենք:

Հիմա դրանք ավելի քիչ են: Յուրաքանչյուր տուն ունի «բոնուս»՝ 15 հազար եվրո վերանորոգման համար և եւս 10 հազար եվրո շենքի էներգաարդյունավետության բարձրացման համար: Այս մասին գրում է The Sun-ը:

Գնորդները պետք է վճարեն կանխավճար 5 հազար եվրոյի չափով: Այն կվերադարձվի, երբ տունը վերանորոգվի: Դրա համար հատկացվել է երեք տարի: Խնդիրն արագ լուծելու համար քաղաքապետը ստեղծել է բազմալեզու աշխատանքային խումբ, որն օգնում է բնակարանային և իրավական փորձաքննություններին:

Այս շրջանի բնակիչները կարող են օգտվել մի շարք առավելություններից` անվճար մանկապարտեզներ և դպրոցական ավտոբուսներ երեխաների համար, գույքի հարկից և կոմունալ վճարներից ազատվում են երեք տարի ժամկետով: