Search
Close this search box.

Ռուս խաղաղապահները կանխել են ադրբեջանցիների առաջխացումը․ միջադեպ Կապանում

Այսօր Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանցիների եւ ռուս խաղաղապահների միջեւ կիջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ի հետ զրույցում Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները փորձել են առաջ բերել դիրքերը:

«Ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ չթույլատրելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,- պատմեց Փարսյանը:

Կապանի քաղաքապետն ասաց, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին այսօր փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն:

Այս պահին ճանապարհը բաց է, որեւէ խնդիր չկա, ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:

Նշենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել սահմանային իրավիճակի մասին` նշելով, որ որեւէ սահմանային միջադեպ տեղի չի ունեցել:

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ