Search
Close this search box.

Փաշինյանը Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվել է, որ միջազգային լրատվականները Արցախ գնալու համար հավատարմագրում ստանան Ադրբեջանից

«Օրերս ֆրանսիացի առաջատար լրագրողների և հասարակական գործիչների խումբ ժամանել էին Հայաստան` Արցախ մեկնելու նպատակով։
Հայաստանում նրանց պաշտոնապես հավատարմագրում են ու նրանք շարժվում են դեպի Ստեփանակերտ։ Նրանց Լաչինում կանգնեցնում են խաղաղապահները և հարցնում, թե ու՞ր են գնում։ Երբ նրանք ցույց են տալիս Հայաստանի հավատարմագրերը, խաղաղապահները նշում են, որ նրանք ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից պետք է ձեռք բերեն Արցախ մեկնելու հավատարմագիր։

Երբ նրանք վերադառնում են Երևան, Ֆրանսիայի դեսպանը փորձում է` ճշտել այդ հարցը Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը դեսպանին պատասխանում է, որ հունվարի 11-ին նա Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվել է, որ միջազգային լրատվականները Արցախ գնալու համար հավատարմագրում ստանան Ադրբեջանից, ապա Նիկոլ Փաշինյանը դեսպանին ասել է, որ լավ կլինի, որ նրանք Արցախի հարցերին չխառնվեն».

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան