Search
Close this search box.

Իշխանությունները որոշել են կրճատել Զինված ուժերը և դրանք վերածել ոստիկանական ուժերի, որի խնդիրը կլինի իշխանությունը պահելը

«Պատերազմը չի ավարտվել, բայց հետպատերազմյան ամիսները ցույց տվեցին, որ գեներալները՝ եզակի բացառություններով չեն ցանկանում խոսել, ով էլ խոսում է՝ կարևոր դրվագներ են բացահայտել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ու հավելեց, որ ամենակարևոր բացահայտումներն արել է Մովսես Հակոբյանը երբ նշել էր, որ լրահամալրման աշխատանքները կանգնեցվել են։

«Այդ հայտարարությունները իբր հերքեցին, բայց այդպես էլ իրականում չհերքվեց։ Ինչ որ երկրորդկան հարցեր մեջբերելով ասացին՝ ո՞ւր է ձայնագրությունը, լղոզեցին այդ թեման և հարցը բաց է մնում։ Սա հարց է, թե ՆԻկոլ Փաշինյանին, թե ՊՆ-ին, թե ԳՇ պետին, թե Ջալալ Հարությունյանին»։

Վրթանեսյանը վստահեցնում է՝ այն, որ գեներալները լռում են, դա հասկանալի է՝ ոմանք շարունակում են կառչել իրենց պաշտոններից, մյուսները, գուցե համարում են, որ դեռ իրենց ասելու ժամանակը չի եկել, որ առաջնային հարցեր ու խնդիրներ կան։

«Եթե ես տեսնեի, որ բանակաի վերականգնման, վերազինման, վերախմբավորման ու բանակաշինության ուղղությամբ ակտիվ գործողություններ են վարվում, այդ տեսակետը գուցե կիսեի, բայց նման բան չեմ տեսնում։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները որոշել են ոչ միայն ԱՀ ՊԲ-ից ազատվել որպես բալաստ, այլև առավելագույնս կրճատել ՀՀ ԶՈՒ-երը և գուցե դրանք վերածել ոստիկանական ուժերի, որի խնդիրը կլինի իշխանությունը պահել։ Տեսել ենք դեպքեր, երբ ԶՈՒ ժամկետային զինծառայողներին ու ռազմական ինստիտուտի կուրսանտներին ներգրավել էին օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան պաշտպանությանը, գուցե ֆորմալ՝ դա օրենքի խախտում չէ, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից՝ խայտառակություն է»։

Ռազմական փորձագետը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, նշեց, որ անկախ դրանցից իրենք գերադասում են չկորցնել իշխանությունը. «Ներկայիս իշխանություններն են առաջինը հարվածում բանակի և անձամբ գեներալների հեղինաությանը, երեվի գերադասում են ավելի հանգիստ կյանքով ապրել, ստանալ աշխատավարձ՝ հետագայում թոշակներն ու արտոնությունները։ Ցանկացած դեպքում իրավիճակը ԶՈՒ-երում գնահատում է խիստ բացասական, զարգացումները՝ վտանգավոր»։

Դատելով գործողություններից, Վրթանեսյանի մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները նաև ՀՀ անվտանգության խնդիրը իրենց վրայից գցել են, հուսալով որ ռուսկան զինվորականները մեզ կպահեն ինչ որ ժամանակ, հետո էլ ենթադրում են բարի դրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Սա շատ սխալ հաշվարկ է, որովհետև մեր տարածաշրջանում որևէ երկիր, որ չունի ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն, չեն կարող ուղղակի գոյություն ունենալ»։

Վրթանեսյանը նաև նշեց, որ թշնամին ամեն օր մի քանի մետրով առաջանում է ՀՀ սահմաններում, իսկ իշխանությունները պատասխան անգամ չեն կարողանում տալ։

«Մենք ամեն շաբաթ նորություն ենք ստանում, որ հերթական բնակավայրերում մեր դիրքերը զիջել են ադրբեջանբցիներին։ Իշխանությունը իրեն բնորոշ ձևավ դա անվանեց լկտի սուտ և ապատեղեկատվություն, հետո հիշեցին GPS-ը, հետո հաստատվեց, որ հենակետերը հանձնել են։ Թշնամին ոչ միայն սպառնում է, այլև անում է»,- եզրափակեց Վրթանեսյանը։