Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդիկ ընտանիքն իր ռեստորանում պատերազմի օրերին կերակրել է 500 արցախցու

Sputnik Armenia-ն գրում է. ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի տնօրեն Գագիկ Աղբալյանը, ֆուտբոլիստներ Արման Ներսիսյանը և Հարութ Մելքոնյանն այցելել են Երևանում գտնվող հնդկական ռեստորան, որի սեփականատեր Փարվեզ Ալի Խանն Արցախյան երկրորդ պատերազմի օրերին 500 արցախցու ապահովել է սնունդով։

Հրապարակված տեսանյութում ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի տնօրեն Գագիկ Աղբալյանը պատմում է, որ այդպես ֆուտբոլիստները որոշել են շնորհակալություն հայտնել ռեստորանի սեփականատիրոջն ու նրա ընտանիքին: Փարվեզ Ալի Խանն իր հերթին հնդկական հյուրընկալության կանոններով ընդունել է ֆուտբոլիստներին, որից նրանք տպավորվել են։

«Շատ կարևոր է ունենալ բարեկամներ, ովքեր անշահախնդիր օգնության ձեռք են մեկնում։ Խան ընտանիքը հենց այդպիսի բարեկամ է», – նշել է Գագիկ Աղբալյանը։

Թիմն էլ իր հերթին ընտանիքին հրավիրել է առաջիկա ֆուտբոլային հանդիպումներին։ Աղբալյանը նշում է, որ պետք է ցույց տալ, որ բարեկամությունը երկկողմանի է։