Search
Close this search box.

Արարատի մարզպետարանը՝ Նիկոլ Փաշինյանի մարզ կատարած այցի ու Տիգրանաշեն բնակավայրի մասին

Լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում, այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց», — նշված է տարածված հաղորդագրությունում։