Search
Close this search box.

Փրկարարական 5 ջոկատով որոնումներ են այսօր իրականացվելու Հադրութի, Վարանդայի, Ջրական շրջաններում

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:

Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:
Ախատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները: