Search
Close this search box.

Պատերազմի օրերին բազմիցս փրկել է վիրավոր ընկերների կյանքը՝ նրանց հանելով պատերազմի դաշտից. այսօր նա էլ համալրեց անմահ հերոսների շարքը

Անուն առ անուն
Վասպուրական Գառնիկի Գաբոյան

Ծնվել է 2000թ․ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։ Դպրոցն ավարտելով գերազանցությամբ՝ ընդունվել է Շիրակի պետական համալսարանի ֆիզական կուլտուրայի բաժին։ Երկար տարիներ զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով, արժանացել բազմաթիվ մրցանակների։ 2019թ․ հունվարի 8-ին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայել է Կուբաթլուի զորամասում։ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրից Ջաբրայիլում զինակից ընկերների հետ մարտնչել է թշնամու դեմ, որտեղ էլ 2020թ․ հոկտեմբերի 15-ին զոհվել է։

Պատերազմի օրերին բազմիցս փրկել է վիրավոր ընկերների կյանքը՝ նրանց հանելով պատերազմի դաշտից և տեղափոխելով բուժ. հիմնարկներ։ Իր հերոսը արցախյան քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանն էր։ Միշտ հպարտանում էր Ռոբերտի արիությամբ։ Այսօր նա էլ համալրեց անմահ հերոսների շարքը։ Մարտի դաշտում ցուցաբերած սխրանքների համար Վասպուրականին հետմահու շնորհվել է Մարտական ծառայության մեդալ։
Հավերժ հիշատակ

Անի Քոչար