Search
Close this search box.

Որտե՞ղ մարզվել, որ առաջարկվեն ժամանակակից, բարձրակարգ ու մատչելի ծառայություններ. Նեպտուն մարզահամալիր (տեսանյութ, լուսանկարներ)

2005 թվականին, երբ «Նեպտունը» նշեց իր հանդիսավոր բացումը, այն մայրաքաղաքի առաջին նման խոշոր մարզահամալիրներից մեկն էր: Այսօր էլ այն առանձնանում է  իր  ծառայությունների ծավալով ու որակով, առաջարկում մարզական ակտիվ պարապմունքներ անցկացնելու համար անհրաժեշտ լավագույն պայմանները: Այստեղ կարելի է մարզվել մարզասրահում, հաճախել լողի, կարատեի, պարի, յոգայի, ֆիթնեսի, շեյփինգի պարապմունքների: 

Հայաստանում վերջին շրջանում զգալիորեն մեծացել է մարզասրահներ հաճախողների և կանոնավոր մարզվողների թիվը: Դա պայմանավորված է ժամանակակից կյանքի պահանջով: Մի կողմից նստակյաց աշխատանքի բնույթն ու առօրյան են ստիպում շատերին մկանային ստատիկ լարվածությունը վերացնելու համար պարբերաբար մարզվել, մյուս կողմից արտաքինին ներկայացվող ժամանակակից չափանիշներին համապատասխանելու ցանկությունն է մարդկանց մղում մարզասրահներ: «Նեպտուն» մարզահամալիրի մարզասրահը վերազինված է «MATRIX» և  «LIFE FITNESS» ժամանակակից ու նոր մարզասարքերով: Վազքուղիներ ծրագրավորված են այնպես, որ յուրաքանչյուր մարզվողի համար ընտրվում է անհատական ծրագիր՝ ըստ բարդության, մարմնի զանգվածի, տևողության, ինչճի շնորհիվ մարզումներն էլ ավելի արդյունավետ են դառնում: Բացի այդ մարզվողը տեսնում է նաև այրվող կալորիաների քանակը, սրտի աշխատանքը և այլն: Վազքուղիներն ունեն նաև ինտերնետին միանալու հնարավորություն և վիրտուալ տեսահոլովակներ, որոնց շնորհիվ վազքուղու վրա անցկացրած ժամանակն աննկատ է անցնում: «Նեպտուն» մարզասրահի մարզիչները նաև անհատական սննդակարգ են մշակում՝ ինչպես մկանային զանգված լրացնելու, այնպես էլ նիհարելու համար՝ նշանակելով ճիշտ ու բալանսավորված սնունդ:  «Նեպտուն» մարզասրահում գործում է կանանց համար առանձնացված մարզասրահ:   Բոլոր մարզասրահներում գործում է օդափոխության բարձրակարգ համակարգ, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում պարապմունքները:

Իհարկե ժամանակակից քաղաքային մարդու կյանքն առանց լողավազանում անցկացվող մի քանի երանելի ժամերի անհնար է պատկերացնել: Այն օգնում է լիցաթափվել բացասական հույզերից, զգալի ջրի կենարար ուժը, լիցքավորվել դրական էներգիայով: Բայց լողի պարապմունքները «Նեպտուն» մարզահամալիրում իրականացվում են ոչ միայն սիրողական, այլև պրոֆեսիոնալ մակարդակում: Այստեղ պարապող երեխաներն ու պատանիները դառնում են պրոֆեսիոնալ  լողորդներ, մասնակցում հանրապետական և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերի: Լավագույն արդյունքներ գրանցողները ներառվում Հայաստանի լողի պատանեկան հավաքականի կազմում: «Նեպտուն» մարզահամալիրում լողի պարապմունքները վարում է մարզչական ուժեղ պրոֆեսիոնալ թիմ՝  Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ: Նրա նախկին սաներից  Նարեկ Աթոյանն ինքն այսօր արդեն մարզիչ է: Նրա խոսքով իրենց նպատակն է դաստիարակել առողջ սերունդ և միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցող լողորդներ:

«Նեպտունում» պրոֆեսիոնալ բարձրակարգ հիմքերի վրա են դրված նաև կարատեի պարապմունքները, որոնք անցկացնում են միջազգային ճանաչում ունեցող ունեցող տիտղոսակիր մարզիկներ  Էմին Ղազարյանը՝ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, Րաֆֆի Թորոսյան՝ Աշխարհի չեմպիոն, Դավիթ Հակոբկոխվյանը՝  Եվրոպայի չեմպիոն: Նրանց սաների շարքում էլ արդեն կան տիտղոսակիներ ՝ Հայաստանի, Կովկասի և բազմաթիվ այլ մեդալակիրներ:

«Նեպտուն» մարզահամալիրում գործում է նաև պարի և սպորտային պարերի մասնագիտացված դպրոց: Ընդունելությունը 5 տարեկանից:

Ի դեպ «Նեպտունում» է գործում Երևանում իր տեսակի մեջ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային պարերի բարձրակարգ դահլիճը:  Այստեղ անցկացվում են պարային լայնամասշտաբ մրցույթներ: Դահլիճն ունի լուսային հատուկ էֆֆեկներ ու տեխնիկական հզոր հագեցվածություն, հանձնաժողովի համար հատկացված հանգստի սենյակ:

Իհարկե ժամանակակից ոչ մի մարզահամալիր չի կարող անտեսել ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքների կազմակերպման անհրաժեշտությունը:  Դրանք մեծ պահանջարկ ունեն կանանց ու աղջիկների շրջանում: «Նեպտուն» մարզահամալիրում այդ պարապմունքներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր մարզադահլիճներում:

Ի դեպ «Նեպտուն» մարզահամալիրի բոլոր մարզասրահներին, դահլիճներին ու լողավազանին կից գործում են առանձնացված հանդերձարաններ, ցնցուղներ:  Կան նաև VIP հանդերձաններ առանձին ցնցուղներով: Իսկ մարզասրահի հանդերձարանին կից գործում է նաև շոգեբաղնիք: Բոլոր հանդերձարաններն այստեղ վերանորոգվում են 2-3 տարին մեկ: Մարզահամալիրն ունի ընդարձակ ու հարմարավետ սպասասրահներ:

Այս մարզահամալիրը ընտանիքով այցելելու, մարզվելու և երեխաներին առողջ միջավայրում զարգացնելու համար նախատեսված անփոխարինելի վայր է: Այստեղ միշտ առաջարկվել են ծառայություններից օգտվելու հարմար պայմաններ՝ օրական, ամսական ու տարեկան վճարման հնարավորությամբ: «Նեպտուն» մարզահամալիրն իր գործունեության առաջին օրվանից եղել է մեծահասակների համար առողջ կենսակերպ վարելու, իսկ երեխաների ու պատանիների համար սպորտում ընդգրկվելու և հաջողություններ ունենալու հրաշալի հնարավորություն :