Search
Close this search box.

Սերգեյ Միխեևը Փաշինյանի ծայրահեղ հակասական հայտարարության մասին

«Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում ուղիղ հայտարարում էր, որ հայ ժողովրդին թուրքերը ցանկանում են երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկել։ Պատերազմից հետո, դեռ մեկ ամիս չանցած` Նիկոլ Փաշինյանը արդեն խոսում էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ ազատ առևտրի հնարավոր օգուտներից։

Նույն բանը նա ասաց հունվարին Մոսկվայում։ Հիմա սա ո՞նց հասկանանք։ Թուրքերը փոխեցի՞ն իրենց մտադրությունը։ Չի կարելի մեկ ամսվա ընթացքում անել այսչափ, ծայրահեղ հակասական հայտարարություններ։ Ի՞նչ է թուրքերը ընդունեցին Հայոց Ցեղասպանության փաստը, որ արդեն խոսում եք բաց սահմանների օգուտներից». քաղաքագետ, Կասպյան համագործակցության կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեև