Search
Close this search box.

Ինչպես են փրկվել 70 օր անհետ կորած համարվող զինվորները

Ռուսլան Թումանյանն արդեն 19 տարեկան է. Նրա կյանքի ամենամեծ փորձությունը դարձավ 2020 թվականի Արցախյան պատերազմը։

Հունիսի 30-ին Երևանից զորակոչվեց բանակ, «Մարտունի 2»-ում պարտադիր կարանտինից հետո ծառայության անցավ Ջաբրայիլում։ Պատերազմ սկսվեց. Ռուսլանն իր նորակոչիկ ընկերների հետ հայտնվեց ռազմաճակատում։ Չէր էլ պատկերացնում, որ 70 օր անհետ կորած կհամարվի ու մարտական ընկերների հետ մեծ փորձությունների մեջով անցնելով կփրկվի։

Անկազմակերպվածության զոհ դարձան նաև Ռուսլանն ու ևս 99 զինվոր, որոնց հոկտեմբերի չորսին տեղափոխել էին Հադրութ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ռուսլանը պատմեց՝ թշնամու հարձակվելուց հետո, իրենց ջոկատն սկսել է նահանջել, սակայն իրենք ՝ մոտ 100 հոգով չհասցրեցին ջոկատի հետևից գնալ և հայտնվեցին շրջափակման մեջ։ Զինվորները զանգել եւ օգնություն են խնդրել, սակայն ի պատասխան ասում էին՝ տեղաշարժվեք որևէ այլ տեղ։ Իսկ վիրավորներին մենակ թողնել չէին կարող։

Զինվորներն անպատրաստ էին։ Տղաները մոտակա տներից հայթայթել են ինչ-որ հնարավոր էր՝ բժշկական իրեր, սնունդ, հագուստ, ու փորձել նախեւառաջ օգնություն ցուցաբերել վիրավորներին։

Հայթայթած սնունդն էլ խնայողաբար էին օգտագործում՝ յուրաքանչյուրին օրական երկու գդալ բրինձ կարող էր բաժին ընկնել։
Շրջափակման մեջ հայտնված ջոկատը տարբեր ուղղություններով պետք է շարժվեր՝ աչքի չընկնելու համար։ Տեղում կողմնորոշվել էր պետք, թե ինչպես ողջ դուրս գան թիրախային այդ տարածքից։