Search
Close this search box.

Արցախում ընթանում են. ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Արցախում մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրներ են մշակել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Զրահամեքենաների անձնակազմերի հետ պարապմունքների ընթացքում անցկացվել են ԲՏՌ-82 զրահափոխադրիչի ընթացային մասի գործարկման և սպառազինության շահագործման մասին տեսական և գործնական պարապմունքներ:

Զրահամեքենաների անձնակազմերը մշակել են բարձր արագությամբ և տարբեր խոչընդոտների հաղթահարմամբ ճանապարհը հարթելու առաջադրանքներ։

Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պլանավորել է մարտական պատրաստության հիմնական առարկաների, այդ թվում՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող: